Ղեկավարվելով <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 13-Ն հրամանով.
Որոշում եմ՝
1․ 2025 թվականի մայիսի 20-ին ժամը՝ 12։00-ին նշանակել և անցկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի /ծածկագիր 1․1-1/ թափուր պաշտոնի մրցույթ:
2․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին /Գ․ Շառոյանին/, ապահովել համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների հայտարարության հրապարակումը:
3․ Սույն որոշումն ընդունելուց հետո երկօրյա ժամկետում համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի մասին պատշաճ տեղեկացնել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: