Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 02-ի N 631-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի 17 փողոց 80 տուն հասցեի բնակիչ՝ Հովհաննես Սամվելի Հակոբյանի 2025 թվականի ապրիլի 18-ի թիվ 1770 դիմումը, Խոյ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 30-ի թիվ 08 նիստի արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի բնակիչ՝ Սամվել Գագիկի Հակոբյանի /ծնված 1949 թվականի մարտի 24-ին, անձնագիր՝ AR 0485213, տրված՝ 2017 թվականի հոկտեմբերի 18-ին 057-ի կողմից/, նկատմամբ սահմանել պատրոնաժ՝ պատրոն նշանակելով որդուն՝ Սամվել Հովհաննեսի Հակոբյանին/ծնված՝ 1986 թվականի հունվարի 24-ին /անձնագիր՝ AR0298689 տրված՝ 2017 թվականի մայիսի 19-ին, 057-ի կողմից/:
2․ Սամվել Հովհաննեսի Հակոբյանին վերապահել ի շահ հոր՝ Սամվել Գագիկի Հակոբյանի առանց հատուկ լիազորագրի կնքել անհրաժեշտ գործարքներ, հանդես գալ նրա իրավունքների ու շահերի պաշտպանությամբ՝ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում՝ ներառյալ դատարանում։
3. Հսկողություն սահմանել Սամվել Գագիկի Հակոբյանի նկատմամբ պատրոն նշանակված՝ Հովհաննես Սամվելի Հակոբյանի գործունեության նկատմամբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: