Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-689-րդ հոդվածներով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 3-ի 314-Ն որոշմամբ, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավուքների պետական գրանցման թիվ 23052024-04-0027, 23052024-04-0061, 01072024-04-0020, 01072024-04-0049, 13092024-04-0017 վկայականները և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Խոյ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը, որոնց վրա առկա է խորքային հոր, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Էջմիածին» ջրօգտագործողներ ընկերությանը:
ա)Գույքի գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք, գյուղ Գեղակերտ1 խորքային հոր
Կադասրային ծածկագիրը ՝ 04-087-0904-0001
Մակերեսի չափը՝ 0․00355 հա
Նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական
Գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ այլ հողատեսք։
բ) Գույքի գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք, գյուղ Հայթաղ Ա․Առաքելյան փողոց 78
Կադասրային ծածկագիրը ՝ 04-055-0542-0002
Մակերեսի չափը՝ 0․00406 հա
Նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի
Գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ ընդհանուր օգտագործման։
գ) Գույքի գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք, գյուղ Արշալույս 4-րդփողոց 2/1
Կադասրային ծածկագիրը ՝ 04-021-0846-0002
Մակերեսի չափը՝ 0․00423 հա
Նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի
Գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ այլ հողեր։
դ)Գույքի գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք, գյուղ Արշալույս 17-րդ փողոց 129/1 հողամաս
Կադաստրային ծածկագիրը ՝ 04-021-0008-0028
Մակերեսի չափը՝ 0․0042 հա
Նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի
Գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ Բնակելի կառուցապատման։
ե) Գույքի գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք, գյուղ Գեղակերտ Ն․Զարյան փողոց 2/1 խորքային հոր
Կադասրային ծածկագիրը ՝ 04-087-0913-0002
Մակերեսի չափը՝ 0․00362 հա
Նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի
Գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ ընդհանուր օգտագործման։
2․ Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել «Էջմիածին» ջրօգտագործողներ ընկերության հետ որոշմամբ նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը՝ պայմանագրի նոտարական վավերացմամբ և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցմամբ։
3.Սույն որոշման 2-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետով նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքներ կատարումը:
|