Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիրի մարզպետ Ա․Մեխակյանի 2025 թվականի մարտի 28-ի թիվ 01/7/02422-2025 գրությամբ ներկայացված Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-102 եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Մրգաստան գյուղի բնակիչ՝ Կարեն Գևորգի Հակոբյանի 2025 թվականի փետրվարի 17-ի դիմումը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Մրգաստան գյուղի վարչական տարածքում գտնվող, Կարեն Գևորգի Հակոբյանի սեփականությունը հանդիսացող, 04-068-0039-0030 կադաստրային ծածկագրի, 0,2155 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության կատեգորիայի, մեկ հարկանի բնակելի տուն և պարիսպ կառուցելու նպատակով։
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար սահմանված վճարը կազմում է 741320(յոթ հարյուր քառասուն մեկ հազար երեք հարյուր քսան) ՀՀ դրամ։
3.Սույն որոշումն ուժի մեւ է մտնում ընդունման պահից: