Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումը, Խոյ համայնքի ավագանու 2022 թվականի օգոստոսի 5-ի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի գյուղերի գլխավոր հատակագծերի նախագծերը /գոտիավորման նախագծերը/ հաստատելու մասին>> թիվ 96-Ա որոշումը և Արթուր Մանուկի Մարտիրոսյանի դիմումը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող Արթուր Մանուկի Մարտիրոսյանի սեփականությունը հանդիսացող, 04-087-0035-0029 կադաստրային ծածկագրի, 0,007 հա արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասըփոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության , հասարակական կառուցապատման գործառնական նշանակության ՝ նպատակը խանութ կառուցելու համար։
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար վճար չի սահմանվում։
|