Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Գրետա Խորենի Գրիգորյանի 2023 թվականի դեկտեմբերի 19-ի դիմումը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հովտամեջ գյուղի վարչական տարածքում գտնվող, Գրետա Խորենի Գրիգորյանի, Նարինե Լևոնի Գրիգորյանի, Վաղարշակ Լևոնի Գրիգորյանի, Անդրանիկ Լևոնի Գրիգորյանի սեփականությունը հանդիսացող, 04-060-0107-0015 կադաստրային ծածկագրի, 0,4944 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի կատեգորիայի՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով։
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար վճար չի սահմանվում։ |