Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից իրականացվող Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ԼՖ Ծրագիրը և համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Երկրորդ բաղադրիչի շրջանակներում համայնքի կողմից ծրագրի առաջարկ ներկայացնելու նպատակով սեղծել Նախաձեռնող խումբ՝ համաձայն հավելվածի: / հավելված 1/
2.Հանձնարարել նախաձեռնող խմբին նախապատրաստել Ծրագրի նախնական տարբերակը՝ ՀՏԶՀ-ի կողմից առաջարկված չափանիշներին համապատասխան:
3.Ծրագրի ընտրության և նախապատրաստման ընթացքում կազմակերպել քննարկումներ և լսումներ համայնքի բնակավայրերում, բնակչությանը տրամադրել մանրամասն տեղեկատվություն Ծրագրի և նրա նախապատրաստման ընթացքի մասին:
4.Լիազորել նախաձեռնող խմբի անդամներին Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի առաջարկը ներկայացնել ՀՏԶՀ-ին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |