Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիրի մարիզպետ Դ․Խուդաթյանի 2024 թվականի ապրիլի 30-ի թիվ 01/14/03212-2024 գրությամբ ներկայացված ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-120 եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի բնակիչ՝ Ռաֆայել Պատվականի Վարդանյանի 2024 թվականի փետրվարի 15-ի դիմումը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում գտնվող, Ռաֆայել Պատվականի Վարդանյանի սեփականությունը հանդիսացող, 04-052-0104-0001 կադաստրային ծածկագրի, 14,791 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասից 9,513 հա հողամասը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողերի կատեգորիայի։
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար սահմանված վճարը կազմում է 178079000(մեկ հարյուր յոթանասունութ միլիոն յոթանասունինը հազար) ՀՀ դրամ։
|