Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 54-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 54-Ա


Զեկ. ԼՅՈՒԴՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիրի մարիզպետ Դ․Խուդաթյանի 2024 թվականի ապրիլի 30-ի  թիվ 01/14/03212-2024 գրությամբ ներկայացված ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-120 եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի բնակիչ՝ Ռաֆայել Պատվականի Վարդանյանի 2024 թվականի փետրվարի  15-ի դիմումը 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում գտնվող, Ռաֆայել Պատվականի Վարդանյանի  սեփականությունը հանդիսացող, 04-052-0104-0001 կադաստրային ծածկագրի, 14,791 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության  արոտավայր գործառնական նշանակության հողամասից 9,513 հա հողամասը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների  նպատակային  նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողերի կատեգորիայի։

2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար սահմանված վճարը կազմում է 178079000(մեկ հարյուր յոթանասունութ միլիոն յոթանասունինը հազար) ՀՀ դրամ։

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՅԻԿ ՄԻՐԶՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner