Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ կետի պահանջներով, և հիմք ընդունելով 2025 թվականի օգոստոսի 6-ին- կայացած հանրային լսման արձանագրությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Տալ նախնական համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Խոյ համայնքի Շահումյան բնակավայրի՝ Ի․Հարությունյան և Մ-3 միջպետական ճանապարհից մինչև Շահումյանի միջնակարգ դպրոցի ետնամաս տանող ճանապարհի ասֆալտապատման և մայթի կառուցման աշխատանքների իրականացման համար։
|