Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով , հիմք ընդունելով «Իքս Դրայվ» ՍՊԸ տնօրեն Ա․ Սարաջյանի կողմից 2023 թվականի նոյեմբերի 1-ին տրված տեղեկանքը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի թվով 15 միջնակարգ դպրոցներ հաճախող 2023-2024 ուսումնական տարին ավարտողներին «Վերջին դաս» միջոցառման համար հատկացնել 1990000 /մեկ միլիոն ինը հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամ գումար՝համաձայն հավելվածի:
2․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի բնակիչ, զինակոչիկ՝ Արտյոմ Վանուշի Մկրտչյանին /փոխանցել ծնող՝ Նարինե Ներսեսի Փիլիպոսյանին/ «Իքս Դրայվ» ՍՊԸ երթևեկության գումարը փոխհատուցելու համար հատկացնել 8600 / ութ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ գումար։
3․ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 15-ի «Գումար հատկացնելու մասին» թիվ 29-Ա որոշման 4-րդ կետը։ |