Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 119
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 55-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 55-Ա


Զեկ. ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  ՀՀ հողային օրենսգրքի  56-րդ հոդվածի հինգերորդ  և  ութերորդ մասերով, <<Տեղական  ինքնակառավարման  մասին>>  ՀՀ  օրենքի 18-րդ  հոդվածի  առաջին  մասի 21-րդ  կետով,  <<Հրապարակային  սակարկությունների   մասին>> ՀՀ    օրենքով, հիմք  ընդունելով   համայնքի ղեկավարի  առաջարկությունը.

 

ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ  ՈՐՈՇՈՒՄ  Է՝

 

1.   Մրցութային   կարգով   վարձակալության   իրավունքով     օգտագործման տրամադրել   Հայաստանի  Հանրապետության   Արմավիրի  մարզի Խոյ  համայնքի    սեփականություն   հանդիսացող  Գեղակերտ գյուղի Ե․ Խաչատրյան փողոց 14 հասցեի 04-087-0068-054  կադաստրային ծածկագրով 1,0708 հա  մակերեսով  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական  նշանակության   գյուղատնտեսականարտադրական օբյեկտների հողամասը, որի վրա առկա է՝   187,2 քմ և 9,7 քմ անասնաշենք,  130,4 քմ և 165,4քմ կիսակառույց շինություն, 32,10 քմ և 19,5 քմ անասնաշենք  50-80% ավարտվածության աստիճանի, շինություններ՝  25 տարի   ժամկետով, տարեկան  վարձավճարի  մեկնարկային գինը  սահմանել   150000 /մեկ հայուր հիսուն  հազար/  ՀՀ  դրամ: 

 2.   Մասնակցության  վճարը՝  15000 /հինգ  հազար/  ՀՀ  դրամ: Նախավճարը  սահմանել  նախնական  գնի 5 %-ը: Սահմանափակումներ  չկան:

3.  Հողատարածքի յուրաքանչյուր լոտի համար յուրաքանչյուր քայլը սահմանել նախնական գնի  նվազագույնը   5 %-ի  չափով:  

  4.   Համայնքի ղեկավարին՝  Արգիշտի  Մեխակյանին, իրականացնել  սույն  որոշումից  բխող  համապատասխան  գործառույթներ՝  օրենքով  սահմանված  կարգով: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner