Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 651-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունիսի 2025 թվականի N 651-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ  հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով  հարկման  նպատակով  անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման  կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 202483PNXR, ծածկագիրը և հիմք ընդունելով Շուշանիկ Խորենի Մխիթարյանի դիմումը՝ իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դողս գյուղի Հ. Բաղրամյան փողոց  3-րդ նրբանցք 12 բնակելի տուն հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու  համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 

 1. Օրինականացնել քաղաքացի Շուշանիկ Խորենի Մխիթարյանին, սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի  մարզի Խոյ համայնքի Դողս գյուղի Հ. Բաղրամյան փողոց  3-րդ նրբանցք 12 բնակելի տուն հասցեում գտնվող   իրավունքի պետական գրանցման վկայականի N 1543208/   
04-038-0051-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,1637 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված  ընդամենը 132,5
քմարտաքինմակերեսովինքնակամշինությունները, / 111,1 քմ մակերեսով բնակելի տուն, կառուցված՝ 2016թ.,և 21,4 քմ մակերեսով անասնաշենք, կառուցված՝        2008թ,

2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է  136210 /մեկ հարյուր երեսունվեց հազար երկու հարյուր տաս /
 ՀՀ դրամ։

3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը  Շուշանիկ Խորենի Մխիթարյանը / Ն/Ք՝ 016348484, տրված 30.07.2024թ, 057–ի կողմից/, /պետք է  60-օրյա ժամկետում վճարեն Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 136210 /մեկ հարյուր երեսունվեց հազար երկու հարյուր տաս /  ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարել  ուժը   կորցրած:

4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստան Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:

 

5. Արմավիրի մարզի Խոյ համայնքի  Դողս գյուղի04-038-0051-0003 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Դողս,             Հ. Բաղրամյան փողոց  3-րդ նրբանցք 12 բնակելի տուն

 

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման  պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(27.08 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner