Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ հոդվածով, 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 76-րդ հոդվածով<< Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով,հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․Մրցութային կարգով վաձակալության իրավունքով օգտագործման տրամադրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի սեփականություն հադիսացող հողամասերը՝ համաձայն հավելվածի։
2․Մրցույթի մասնակցության վճար՝ 15000/տասնհինգ հազար/ՀՀ դրամ։ Նախավճարը մրցույթի առարկայի նախնական գնի 5 տոկոսի չափով։
3․Հողատարածքի յուրաքանչյուր լոտի համար, յուրաքանչյուր քայլը սահմանել նախնական գնի նվազագույն 5%-ի չափով։
4․Համայնքի ղեկավարին ՝ իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթներ՝ օրենքով սահմանված կարգով։
5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։