Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի երրորդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Սահմանել անշարժ գույքի հարկի տույժերի գծով արտոնություն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս, Հայթաղ, Գեղակերտ, Հովտամեջ, Ծիածան, Ծաղկունք, Աղավնատուն, Արագած, Ծաղկալանջ, Լեռնամերձ, Դաշտ, Այգեշատ, Մրգաստան, Ամբերդ, Դողս, Շահումյան, Մոնթեավան գյուղերի վարչական տարածքում գտնվող բացառապես գյուղատնտեսական նշանակության հողեր ունեցող այն ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր ամբողջությամբ կվճարեն 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ապառքը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և գործում է մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ: |