Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Խոյ համայնքի Մոնթեավան գյուղի բնակիչ Սվետլանա Սերյոժայի Վիրաբյանի 30.06.2023 թվականի դիմումը , Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայի նախագահ Ա.Բազինյանի 07.07.2023 թվականի տրված տեղեկանքը և համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Խոյ համայնքի Մոնթեավան գյուղի սոցիալապես անապահով բնակիչ Սվետլանա Սերյոժայի Վիրաբյանին հատկացնել 300000 /երեք հարյուր հազար / ՀՀ դրամի գումար՝ որդուն՝ Սարգիս Արմանի Վիրաբյանին, օգոստոս 1-ից 6-ը ընկած ժամանակահատվածում մասնակցելու աշխարհի պատանիների խառը մենամարտերի/MMA/ առաջնությանը , որը տեղի կունենա Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում:
2. Վճարումը կատարել Խոյի համայնքապետարանի բյուջեի սոցիալական ֆոնդի միջոցների հաշվին:
|