Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 02-ի N 631-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հովտամեջ գյուղի Բաղրամյան փողոց 30 տուն հասցեի բնակիչ՝ Ոսկան Սուրենի Ոսկանյանի 2025 թվականի մայիսի 21-ի թիվ 2242 դիմումը, Խոյ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 23-ի թիվ 09 նիստի արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հովտամեջ գյուղի բնակիչ՝ Սուրեն Լևոնի Ոսկանյանի /ծնված 1939 թվականի 00․00-ին, անձնագիր՝ AT 0598005, տրված՝ 2020 թվականի նոյեմբերի 30-ին 057-ի կողմից/ և Լևոն Սուրենի Ոսկանյանի /ծնված՝ 1962 թվականի ապրիլի 03-ին, անձնագիր՝ AT 0614213 տրված 2020 թվականի դեկտեմբերի 18-ին, 057-ի կողմից /, նկատմամբ սահմանել պատրոնաժ՝ պատրոն նշանակելով ՝ Ոսկան Սուրենի Ոսկանյանին /ծնված՝ 1976 թվականի ապրիլի 23-ին անձնագիր՝ AX 0407335 տրված՝ 2024 թվականի օգոստոսի 05-ին, 048-ի կողմից/:
2․ Ոսկան Սուրենի Ոսկանյանին վերապահել ի շահ հոր՝ Սուրեն Լևոնի Ոսկանյանի և եղբոր՝ ԼևՈՆ Սուրենի Ոսկանյանի առանց հատուկ լիազորագրի կնքել անհրաժեշտ գործարքներ, հանդես գալ նրա իրավունքների ու շահերի պաշտպանությամբ՝ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում, ներառյալ՝ դատարանում։
3. Հսկողություն սահմանել Սուրեն Լևոնի Ոսկանյանի և եղբոր՝ ԼևՈՆ Սուրենի Ոսկանյանի նկատմամբ պատրոն նշանակված՝ Ոսկան Սուրենի Ոսկանյանի գործունեության նկատմամբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: