Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրնսգրքի 7-րդ հոդվածով,<<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Կարապետ Կարապետի Սեպուհյանի դիմումը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1․Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղի վարչական տարածքում գտնվող Կարապետ Կարապետի Սեպուհյանի սեփականություն հանդիսացող 04-037-0112-0011 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,5617 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող խաղող գործառնական նշանակությունը փոխադրել ՝ արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության նպատակը՝ գյուղատնտեսական արտադրանքների վերամշակման ՝ վերամշակման կետի ,ջերմոցի և պարիսպ կառուցելու համար։
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար վճար չի սահմանվում։ |