Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 11
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻ ԵՆԹԱԽՄԲԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի  7-րդ կետով,   հիմք ընդունելով  համայնքի ղեկավարի առաջարկությունը․

ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ  ՈՐՈՇՈՒՄ   Է՝

     1Հայաստանի Հանրապետության  Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողի զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան ունեցող համայնքային ծառայողին յուրաքանչյուր ամիս տրվում է հավելավճար՝ նրա պաշտոնային դրույքաչափի հինգ  տոկոսի չափով:

   2 Համայնքային ծառայողին տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան շնորհելու դեպքում համայնքային ծառայողին յուրաքանչյուր ամիս տրվում է սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված չափով հավելավճար՝ այդ իրավունքի ծագմանը հաջորդող ամսվա 1-ից:

3 Սույն որոշման գործողությունը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner