Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 350-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2024 թվականի N 350-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ  հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով  հարկման  նպատակով  անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման  կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 2024YDQEVL, ծածկագիրը և հիմք ընդունելով Մարտին Նշանի Առաքելյանի դիմումը՝ իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի Սայաթ-Նովայի փողոց 2/1 հողամաս հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու  համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 

 1. Օրինականացնել քաղաքացի Մարտին Նշանի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի  մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի Սայաթ-Նովայի փողոց 2/1 հողամաս հասցեում գտնվող /իրավունքի պետական գրանցման վկայականի N 03012024-04-0069 / 04-052-0012- կադաստրային ծածկագրով 0,09 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված  ընդամենը 2,4 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունը, / 2,4 քմ մակերեսով պարիսպ, կառուցված՝ 2013թ./։

2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է  3413 /երեք հազար չորս հարյուր տասներեք /
 ՀՀ դրամ։

3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը  Մարտին Նշանի Առաքելյանը /անձնագիր՝ AU0374447, տրված 02.08.2021թ, 057–ի կողմից/ պետք է  60-օրյա ժամկետում վճարի Արմավիրի մարզի  Խոյ    համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝  3413 /երեք հազար չորս հարյուր տասներեք / ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարել    ուժը   կորցրած:

4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստան Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:

 

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման  պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(26.22 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner