Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N153-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Թամարա Խալաչյանի կողմից 2025 թվականի մայիսի 6-ին ներկայացրած հայտը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր Թամարա Խալաչյանին Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի Մաշտոցի փողոց 47 հասցեում գտնվող հիմնական շինությունում /կադաստրային ծածկագիր04-087-0044-0038/ կազմակերպել և իրացնել հանրային սնունդ՝ 2025 թվականի II-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների համար:
2.Խոյի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնին՝ անհատ ձեռնարկատեր Թամարա Խալաչյաննի տալ համապատասխան թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: