Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N153-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Արսեն Հարությունյանի կողմից 2025 թվականի հուլիսի 10-ին ներկայացրած հայտը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Թույլատրել անհատ ձեռնարկատեր Արսեն Հարությունյանին Խոյ համայնքի Ծիածան գյուղի 1 փողոց 1 հասցեում գտնվող հիմնական շինությունում /կադաստրային ծածկագիր 04-053-0023-0018/ զբաղվելու տեխնիկական հեղուկների վաճառքով՝ 2025 թվականի համար:
2.Խոյի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնին՝ անհատ ձեռնարկատեր Արսեն Հարությունյանին տալ համապատասխան թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: