ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար Լ․Յայլոյանս, քննության առնելով թիվ 72/25 վարչական գործը՝ ՀՀ քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Գերցենի փողոց 2 հասցեի բնակիչ՝ Վարազդատ Գագիկի Սարգսյանին պատկանող, Արշալույս գյուղում գտնվող 04-021-0096-0011 կադաստրային ծածկագրով հասարակական կառուցապատման հողամասի վրա հեղուկ գազի և բենզինի լիցքավորման կետեր տեղադրելումասին, պարզեցի, որ․
Վարազդատ Գագիկի Սարգսյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի 32 փողոց 1 հասցեում գտնվող, 04-021-0096-0011 ծածկագրով հասարակական կառուցապատման հողամասի վրա ինքնակամ տեղադրել է հեղուկ գազի և բենզինի լիցքավորման կետեր, ինչի կապակցությամբ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի գրության, տարածքի լուսանկարների հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի և 31-րդ հոդվածի հիմքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ։
Անձի կողմից իրականացվել է ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված խախտում, որն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման անձնակազմը՝ այսուհետ անձնակազմ, 2025 թվականի օգոստոսի 13-ին հրավիրել և անցկացրել է վարչական վարույթի լսում։ Վարչական վարույթ հարուցելու մասին ծանուցագիրը Վարազդատ Գագիկի Սարգսյանին ուղարկվել է փոստային առաքմամբ 2025 թվականի օգոստոսի 1-ին /հիմք՝ «Հայփոստ» ՓԲԸ, ստացականի կոդ՝ LO128945445AM/։ Ըստ հետևել բեռնային համարով առաքանու մանրամասների՝ 2025 թվականի օգոստոսի 4-ին առաքանին պատրաստ է եղել ստացման, սակայն հասցեատերն այն չի ստացել և չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։
Վերոգրյալից և վարչական վարույթի շրջանակներում լսում իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2–րդ մասի 2-րդ պարբերությամբ, որի համաձայն՝ «Վարչական վարույթը կարող է կասեցվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում։», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի կատարումն ապահովելու նպատակով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Վարազդատ Գագիկի Սարգսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցնել։
2․ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմք դարձած հանգամանքները վերանալուց հետո, բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը:
3. Վարչական վարույթը կասեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, կամ հրապարակման պահից, կամ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու միջոցով: