Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 2-րդ մասով, հիմք ընդունելով Արմավիրի մարզի Խոյ համայնքի և Գորիկ Ռուբենի Խաչատրյանի միջև 2001 թվականի հունիսի 10-ին կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը / սեղ. 1-2066/ և այն, որ Գորիկ Ռուբենի Խաչատրյանը դիմել է Խոյի համայնքապետարան իր կողմից վարձակալած հողամասը ուղղակի վաճառքի միջոցով իրեն օտարելու խնդրանքով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Այգեշատ գյուղի Գրադարանային փողոցի թիվ 11 բնակարանի բնակիչ Գորիկ Ռուբենի Խաչատրյանին ուղղակի վաճառքի միջոցով հողամասի կադաստրային արժեքով, որը տվյալ պահին կազմում է 592500(հինգ հարյուր իննսուներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ, օտարել իր կողմից վարձակալած Խոյ համայնք գյուղ Այգեշատ /Էջմիածնի շրջ./ հասցեում գտնվող 0,5 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը / կադաստրային ծածկագի 04-011-0106-0028 /: Որոշման ընդունման պահից Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի ֆոնդային եկամուտների 900325157130 հաշվեհամարին պետք է վճարի 592500(հինգ հարյուր իննսուներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ։
2. Գորիկ Ռուբենի Խաչատրյանի հետ կնքել ուղղակի վաճառքի պայմանագիր, որը ենթակա է Նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները ՝ պետական գրանցման:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: