Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի բնակչուհի՝ Անի Վաչագանի Մկրտչյանի 2023 թվականի նոյեմբերի 22-ի դիմումը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դողս գյուղի վարչական տարածքում գտնվող, Անի Վաչագանի Մկրտչյանի սեփականությունը հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, գործառնական նշանակության այլ հողատեսքի, 04-038-1020-0003 կադաստրային ծածկագրի, 0,443 հա հողամասը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղարտադրական արտադրական օբյեկտների հողերի կատեգորիայի /ջերմոց կառուցելու նպատակով/:
|