Այսօր: Շաբաթ, 15 Մարտի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 903
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 27-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՇՈՂԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԷՋՄԻԱԾԻՆ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության   քաղաքացիական օրենսգրքի 685-689-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության   կառավարության  2003 թվականի մարտի 3-ի  314-Ն որոշմամբ և հիմք ընդունելով   համայնքի ղեկավարի  առաջարկությունը.

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1.   Խոյ համայնքի  սեփականություն հանդիսացող ոռոգման համակարգերը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Էջմիածին» ջրօգտագործողներ ընկերությանը:

 ա)  Ծիածանի գյուղի ներտնտեսային ոռոգման ջրագիծ՝ ЛР4- 1172бմ, ЛР-8164մ։

 բ)   Գեղակերտ գյուղի ներտնտեսային ոռոգման ջրագիծ՝ ЛР4- 5340մ։ 

 գ)   Արագած գյուղի գերեզմանոցներից գյուղի մեջ իջնող ներտնտեսային ոռոգման ջրագիծ՝ ЛР4- 187մ։ 

 դ)  Դողս գյուղի Բաղրամյան փողոցի 1-ին նրբանցքի ներտնտեսային ոռոգման ջրագիծ՝ ЛР4- 122մ։

2․ Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո  ապահովել «Էջմիածին» ջրօգտագործողներ ընկերության հետ որոշմամբ նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը՝ պայմանագրի նոտարական վավերացմամբ և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցմամբ։

 

3.Սույն որոշման 2-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո  Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված   կարգով  ապահովել  սույն  որոշման 1-ին  կետով  նշված գույքի հանձնման-ընդունման  աշխատանքներ կատարումը:

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Նախագիծ կազմող ՇՈՂԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner