Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետով,հիմք ընդունելով սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը, սոցիալական աշխատողի կատարած մոնիթորինգը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի անապահով բնակիչների կողմից ներկայացված դիմումները և համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին տրամադրել դրամական օգնություն՝ համաձայն հավելվածի։
2․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի բնակիչ, ուսանող Գրիգոր Յուրայի Սարգսյանին հատկացնել դրամական օգնություն՝ համապատասխան ուսումնական հաստատություն փոխանցել ուսման վարձի որոշակի մասը՝ 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ։ |