Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետւթյան օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հաստատել Հայաստանի Հանրապետութան Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 1 հավելվածի։
2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի։
3.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի բյուջետային հիմնարկների /մանկապարտեզների/ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 3,4,5,6,7 հավելվածների։
5.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի բյուջետային հիմնարկների /« Մշակույթ և սպորտ» կենտրոնի / աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 8 հավելվածի։
6.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի բյուջետային հիմնարկների /«Կումունալ սպասարկում և բարեկարգում» հիմնարկ / աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 9 հավելվածի |