Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 861
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 39-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Խոյ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մարտի 2025 թվականի N 39-Ա

ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-ՆԵՐՈՒՄ ԾՆՈՂՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 37-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի  առաջարկությունը.

                                  

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1. Սահմանել արտոնություններ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի ենթակայության՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, մանկապարտեզներում երեխաների  համար գանձվող ծնողվճարների գծով հետևյալ չափերով        

   1) ժամկետային  կամ   պայմանագրային   զինվորական   ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված   զինծառայողների    /հիմք ՀՀ ՊՆ տեղեկանք/ երեխաների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար գանձվող ծնողվճարների գծով սահմանել 100% արտոնություն։                                                                             

   2) ժամկետային  կամ    պայմանագրային    զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների /հիմք ՀՀ ՊՆ տեղեկանք/ երեխաների և միակողմանի ծնողազուրկ երեխաների համար գանձվող  ծնողվճարների գծով    սահմանել    50%    արտոնություն (10000-5000(50%)=5000):                                                                                                

   3) նույն ընտանիքից միևնույն ժամանակ մանկապարտեզ հաճախող 2 և ավելի երեխաների համար գանձվող  ծնողվճարների գծով    սահմանել   50% արտոնություն (10000-5000(50%)=5000):

    4)նպաստառու ընտանիք հանդիսացող երեխաների համար գանձվող  ծնող վճարների գծով    սահմանել   30% արտոնություն  (10000-3000 (30%) =7000):

2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


Կողմ -12

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆՆԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԻԿ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԿ

ԵՆԳԻԲԱՐՅԱՆ ԼԻԼԻԹ

ԹԵՋՈՅԱՆ ՍԵՎԴԻՆ

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ

ՅԱՅԼՈՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԿ

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՌԱՊՅԱՆ ԼԻԶԱ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner