Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ և 76-րդ հոդվածների դրույթներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 9 -ի թիվ 119-Ա որոշումը․
Որոշում եմ՝
1.Մրցութային կարգով՝ վարձակալության իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: