Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2022թվականի նոյեմբերի 30-ի N145-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Անահիտ Գևորգյանի կողմից 2023թվականի նոյեմբերի 30-ին ներկայացրած հայտը. որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Անահիտ Գևորգյանին տալ ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն՝ 2023թվականի 4-րդ եռամսյակի համար:
2.Սահմանված կարգով իրականացնել նախատեսված տեղական տուրքերի վճարները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: