Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 353-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2024 թվականի N 353-Ա

ԵՐՎԱՆԴ ՆԱՎԱՍԱՐԴԻ ԵՐԱՆՈՍՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Խոյ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 53/24 վարչական գործը՝ ՀՀ Արմավիրի մարզի Խոյհամայնքի Հովտամեջ  գյուղի Թումանյան  փողոց, տուն 8 հասցեում Երվանդ Երանոսյանին  պատկանող հողամասի վրա  առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ կատարելու մասին,պարզեց, որ

Երվանդ Երանոսյանը իրեն սեփականության իրավունքով պատկանողՀՀ Արմավիրի մարզի Խոյհամայնքի Հովտամեջ  գյուղի Թումանյան  փողոց, տուն 8 հասցեում, 04-060-0011-0005 ծածկագրի տակ գտնվող հողամասում, առանց համապատասխան թույլտվության կատարել է ինքնակամ շինարարություն /ջերմոցի կառուցում/ ինչի կապակցությամբ Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից 2024  թվականի մարտի 26-ին կազմվածարձանագրության,տեղազննության ակտի, տարածքի լուսանկարների հիման վրա2024  թվականի մարտի 26-ին«Վարչարարությանհիմունքներիևվարչականվարույթի մասին»ՀՀօրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով Վարչականիրավախախտումներիվերաբերյալ ՀայաստանիՀանրապետության  օրենսգրքի 154-րդհոդվածի 2-ին մասի հոդվածի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:

Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման անձնակազմը՝ այսուհետ անձնակազմ, հրավիրել և անցկացրել է լսում ։

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

·         Խոյի համայնքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից 2024  թվականի մարտի 26-ին կազմվածարձանագրությունը և տեղազննության ակտը:

·       Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:

·       2024 թվականի ապրիլի 05-ի թիվ 53/24 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:

  Հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Երվանդ Երանոսյանը (Հովտամեջ գյուղի Թումայնան   փող., տուն 8, անձնագիր՝ --), իրեն սեփականության իրավունքով պատկանողԽոյհամայնքիՀովտամեջ գյուղի Թումայնան   փող., տուն 8 հասցեում, 04-060-0011-0005 ծածկագրի տակ գտնվող հողամասում, առանց համապատասխան թույլտվության կատարել է ինքնակամ շինարարություն /ջերմոցի կառուցում/:

Խոյի համայնքապետարանում 2024 թվականի մարտի 26-ին հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 ապրիլի 05-ին հրավիրվել է լսում, որի ծանուցումը Երվանդ Երանոսյանը ստացել է և չի ներկայացել է վարչական վարույթի լսումներին :

Վարչականվարույթի լսումներին ներկայացել էրԵրվանդ Երանոսյանի որդին` Ջոնիկ Երանոսյանը /անձնագիր՝ AS0353557, տրված 29.08.2018թ-ին 057-իկողմից/ ևհայտարարել, որջերմոցի կառուցումը դեռ ավարտված չէ, կատարվել է հողային աշխատանքներ, ջերմոցի համար նախատեսված սյուների ստորգետնյա հատվածների տեղադրում, ուստի ջերմոցի շինության աշխատանքները դադարեցվել են մինչև համապատասխան շինթույլտվության ձեռքբերումը։

 

Հիմք ընդունելով վերոգրյալը, հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, որպես մեղմացնող հանգամանք  պատասխանողի անկեղծ զղջումը, իրավախախտման հետևանքները կանխելը, ինչպեսնաևհիմք ընդունելով Խոյի համայնքապետարանի համապատասխան աշխատակիցների կողմից կատարված տարածքի ուսումնասիրության հիման վրա կազմված տեղազննության ակտը՝  Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման անձնակազմի կողմից վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել են և ներկայացվել են համայնքի ղեկավարին:  

     Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության ևկոմունալտնտեսությանբնագավառում  կանխարգելումուկասեցնումէինքնակամշինարարությունըևօրենքովսահմանվածկարգովապահովումէդրանցհետևանքներիվերացումը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդմասիհամաձայն՝ Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը՝  առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

 

    Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նախազգուշացումը: Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք նշված չեն օրենսդրության մեջ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`

1) մեղավորի անկեղծ զղջումը.

2) իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը.

 Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 25-րդ, 32-րդ, 33-րդ և 154-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

 

 

 

 

 

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 

          1. Երվանդ Նավասարդի Երանոսյանի նկատմամբ նշանակել վարչական տույժ` նախազգուշացման ձևով:

  2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

  3. Սույնորոշումնուժիմեջէմտնում կողմերին իրազեկելունհաջորդողօրվանից կամ  համայնքապետարանի  տեղեկագրերումհրատարակելու միջոցով:

               


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner