Այսօր: Ուրբաթ, 23 Մայիսի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 534-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2025 թվականի N 534-Ա

ԿԱՍԵՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ԺՈՐԱ ՈՍԿԱՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար Լ Յայլոյանս, ուսումնասիրելով ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի 6-րդ փողոց, 1 տուն հասցեի բնակիչ Ժորա Ոսկանի Եղիազարյանի նկատմամբ հարուցված թիվ 10/25 վարչական վարույթի գործը՝ պարզեցի, որ

ՀՀ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի կողմից՝ վարչական իրավախախտումների դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման անձնակազմը՝ այսուհետ անձնակազմ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» կետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ Ժորա Ոսկանի Եղիազարյանի  նկատմամբ, քանի որ վերջինս  ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի վարչական տարածքում գտնվող՝ Նվարդ Համասիկի Զոհրաբյանին սեփականության իրավունքով պատկանող 04-055-0052-0001 կադաստրային ծածկագրով հողամասի վրա առանց համապատասխան թույլտվության և առանց նպատակային նշանակության փոփոխության կատարել է ինքնակամ շինարարություն /ջերմոցի կառուցում/։

Ժորա Ոսկանի Եղիազարյանի կողմից իրականացվել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1–ին պարբերությամբ սահմանված խախտում, որն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով և ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված խախտում, որն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Վարույթի հարուցման համար հիմք էր հանդիսացել ՀՀ Արմավիրի մարզի Խոյի  համայնքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից  2025 թվականի մարտի 11-ին կազմված արձանագրությունը, տեղազննման ակտը, տարածքի լուսանկարները։

Վարչական վարույթ հարուցելու մասին ծանուցագիրը Ժորա Ոսկանի Եղիազարյանին ուղարկվել էր փոստային առաքմամբ  2025 թվականի մարտի 12-ին։ Համաձայն  «Հայփոստ» ՓԲ ընկերության հետևել բեռնային համարով LO126980601AM առաքանու մանրամասների՝ 2025 թվականի մարտի 14-ին ծանուցագիրը հանձնված է եղել ստացողին։ Ժորա Ոսկանի Եղիազարյանը պատշաճ ծանուցվել, սակայն չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։  

Վերոգրյալից և վարչական վարույթի շրջանակներում պարտադիր լսում իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2–րդ մասի «ա» կետով, որի համաձայն՝ վարչական մարմինը կարող է կասեցնել վարչական վարույթը, եթե՝ «վարչական ակտի հասցեատերը բացակայում է, և վարչական մարմինը, նախքան վարչական ակտ ընդունելը, անհրաժեշտ է համարում նրա ներկայությունը` վարույթին առնչվող որոշ կարևոր հանգամանքներ նրանից պարզելու համար», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի կատարումն ապահովելու նպատակով, Խոյ համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 27-ի N 313-Ա որոշմամբ Ժորա Ոսկանի Եղիազարյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցվել է։

 2025 թվականի մայիսի 21-ին Ժորա Ոսկանի Եղիազարյանը հեռախոսազանգի միջոցով կրկին  հրավիրվել է վարչական վարույթի լսմանը։ 2025 թվականի մայիսի 22-ին վերջինս ներկայացել է վարույթի լսմանը, սակայն հայտնել է, որ իր կողմից կառուցված ջերմոցի շինարարության հետ կապված ոչ մի համապատասխան փաստաթուղթ չունի։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ պարբերությամբ, համաձայն որի՝ «Սույն հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով, ինչպես նաև  2-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմք դարձած հանգամանքները վերանալուց հետո, բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը», 2025 թվականի մարտի 11–ին հարուցված վարչական վարույթը համարել վերսկսված, քանի որ դրա կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքը վերացել է։

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

ՀՀ Արմավիրի մարզի Խոյի  համայնքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից  2025 թվականի մարտի  11-ին կազմված արձանագրությունը, տեղազննման ակտը, տարածքի լուսանկարները։

Խոյ համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 11-ի վարչական վարույթ հարուցելու մասին N 10 ծանուցագիրը։

Խոյ  համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 27-ի «Ժորա Ոսկանի Եղիազարյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցնելու մասին» N 313-Ա որոշումը և այն փոստային առաքմամբ ուղարկած լինելու փաստը հավաստող LO127229874AM կոդով ստացականը։

2025 թվականի մայիսի 22-ին վարչական վարույթի լսմանը Ժորա Ոսկանի Եղիազարյանի ներկայությունը և վարչական վարույթին առնչվող որևէ հիմնավորող փաստաթուղթ չունենալու փաստը։

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Նվարդ Համասիկի Զոհրաբյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-055-0052-0001 կադաստրային ծածկագրով հողամասի վրա առանց համապատասխան թույլտվության և առանց նպատակային նշանակության փոփոխության Ժորա Ոսկանի Եղիազարյանի կողմից կատարվել են շինարարական աշխատանքներ  /ջերմոցի կառուցում/։

 Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Խոյի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում, որը 2025 թվականի մարտի 27-ին կասեցվել էր՝ Ժորա Ոսկանի Եղիազարյանը  մասնակցել է 2025 թվականի մայիսի 22-ին տեղի ունեցած վարույթի լսմանը, սակայն որևէ հիմնավորող փաստաթուղթ չի ներկայացրել։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ապացուցված կարելի է համարել, որ Ժորա Ոսկանի Եղիազարյանի կողմից կատարվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի և 54-րդ հոդվածի 1-ին պարբերության պահանջների  խախտում և վերջինս սույն դեպքում հանդիսանում է իրավախախտման սուբյեկտ:

 Արդյունքում Խոյի  համայնքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից  առաջարկվել է իրավախախտող Ժորա Ոսկանի Եղիազարյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տուգանք՝ 200000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

       Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

      Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին  մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալտնտեսության բնագավառում  կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:

Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 4-րդ պարբերության «ա» կետի՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան  շինարարության թույլտվության հիման վրա:

      Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43–րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ և 5–րդ կետերի՝ համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ։ Օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները։

Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, 9–րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջների՝ հողամասի թույլատրված օգտագործումը հողամասի օգտագործումն է դրա նպատակային և գործառնական նշանակությամբ, ներառյալ` սահմանված իրավունքները և սահմանափակումները: Հողամասի թույլատրված օգտագործումը սահմանվում է նորմատիվ իրավական ակտերի, հողերի օգտագործման սխեմաների, հողաշինարարական այլ փաստաթղթերի, գլխավոր հատակագծերի ու քաղաքաշինական գոտիավորման նախագծերի հիման վրա: Գյուղատնտեսական նշանակության հողեր են համարվում գյուղատնտեսական կարիքների համար առանձնացված և գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման, բազմամյա տնկարկների հիմնման, խոտհնձի, անասունների արածեցման, ինչպես նաև գյուղատնտեսական այլ նպատակների համար նախատեսված հողատեսքերը: Գյուղատնտեսական նշանակության հողերը, ըստ հողատեսքերի, բաժանվում են` վարելահողերի, բազմամյա տնկարկների, խոտհարքների, արոտավայրերի, այլ հողատեսքերի: Նույն օրենքի 43–րդ հոդվածի 2–րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 Համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին պարբերության՝

Հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի՝ 

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին  մասի 8-րդ կետով, 43–րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով, 6-րդ հոդվածի 4-րդ պարբերության «ա» կետով, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 154-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքի 8-րդ և 9–րդ հոդվածներով, 43–րդ հոդվածի 2–րդ մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1Իրավախախտող  Ժորա Ոսկանի Եղիազարյանի նկատմամբ նշանակել տուգանք`  200000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:

2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտում կատարողի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900325188150 հաշվեհամարին։

3.  Սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով:

4. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ, 73–րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից՝ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner