Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 595-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի սեփականությունը հանդիսացող Գեղակերտ գյուղի Մ․Մաշտոց փողոց 26 հասցեում 04-087-0040-0002 ծածկագրով, 0,336 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ հողամասը, նվիրաբերությամբ հանձնել Հայաստանի Հանրապետությանը Յուրի Սարգսյանի անվան Գեղակերտի մանկապատանեկան մարզակառույցի հիմնանորոգման նպատակով։
2․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։