Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով, 18-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ և 42-րդ կետերով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեից համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիա ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս, Աղավնատուն, Մոնթեավան գյուղերի գազատարի կառուցման սուբվենցիայի ծրագրային հայտը:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին (Արգիշտի Մեխակյան)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4.1-րդ և որոշման 2-րդ կետով հաստատված կարգի 10-րդ կետերով սահմանված ժամկետում սույն որոշմամբ հաստատված սուբվենցիայի ծրագրային հայտը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնոմ ընդունման պահից: