Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով , Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ սեպտեմբերի 28-ի N 1213- Ն որոշումով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի բնակիչ, զոհվածի հայր Իշխան Ռուստամի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող WOLKSWAGEN մակնիշի ID6 CROZZ PURE PLUS տիպարի 73 ZZ 333 պետհամարանիշով փոխադրամիջոցի նկատմամբ սահմանել գույքահարկի գծով արտոնություն` 76800 /յոթանասունվեց հազար ութ հարյուր/ ՀՀ դրամի չափով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|