Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41․9 կետով, 46-րդհոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, և հիմք ընդունելով Գյումրու << Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն >> ՀԿ- ից 2024 թվականի դեկտենբերի 19-ին ստացված N Ե 298-12/24 գրությունը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․Ստեղծել << Խոյի երիտասարդական տարածք>> և անհատույց՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայքնի ենթակայության մշակույթի տան մասնաշենքի երկրորդ հարկում առկա 60,8 քմ մակերեսով տարածքը հատկացնել «Խոյի երիտասարդական տարածք»-ին, ինչպես նաև, մինչև տարածքի գործարկումը հոգալ տարածքի հարմարեցման և վերանորոգման ծախսերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: