Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը՝ 250871,0հազար դրամ:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 180-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի: |