Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N153-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Լիլիթ Մկոյանի կողմից 2025 թվականի հուլիսի 31-ին ներկայացրած հայտը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր Լիլիթ Մկոյանին Խոյ համայնքի Հայթաղ գյուղի Մաշտոց փողոց 9/2 հասցեում գտնվող հիմնական շինությունում /կադաստրային ծածկագիր 04-055-0025-0027/ տեղադրելու արտաքին գովազդ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածի համար:
2.Խոյի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնին՝ անհատ ձեռնարկատեր Լիլիթ Մկոյանին տալ համապատասխան թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: