Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Նարեկ Ավետիսյանի հայտը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի վարչական սահմաններում գտնվող Նարեկ Կարենի Ավետիսյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 04-021-0261-0170 կադաստրային ծածկագրի 0.2669 հա վարելահողը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների /անասնաշենքի և օժանդակ շինության կառուցում/:
2. Տվյալ հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային ֆոնդի հաշվառման տվյալներում և հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: