Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 569-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 հունիսի 2023 թվականի N 569-Ա

ՍԱՄՎԵԼ ՆՇԱՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

    Խոյ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 50/2/23 վարչական գործը՝ ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Երևան-Արմավիր մայրուղու հատվածում Սամվել Նշանի Գևորգյանի կողմից ոչ սահմանված տեղում առևտուր  իրականացնելու վերաբերյալ, պարզեց, որ

Սամվել Նշանի Գևորգյանի (հասցե՝ գԳեղակերտ Սայաթ-Նովա փող. տուն 6 , անձնագիր՝ AN0466751, տրված 08.05.2013-ին, 057-ի) կողմից, Խոյ համայնքի  Գեղակերտ գյուղի  Երևան-Արմավիր մայրուղու հատվածում կատարվել է Վարչական  իրավախախտումների վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ պարունակող արարք, այն է՝ ոչ սահմանված տեղում առևտուր իրականացնելը, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պետ՝ Ա. Ոսկանյանի 27.04.2023 թվականի թիվ 46-4/26-2942 գրության և կից նյութերի /համայնքապետարան մուտքագրվել է 15.05.2023թ./ հիման վրա 2023 թվականի մայիսի 24-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի և նույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:Խոյի  համայնքապետարանը,հրավիրել և անցկացրել է լսում որին Սամվել Նշանի Գևորգյանը պատշաճ ծանուցվել  է և ներկայացել է վարչական վարույթի լսմանը:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

·       ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի  պետ՝ Ա.Ոսկանյանի 28.04.2023թ-ի թիվ 46-4/26-2942 գրությունը և կից նյութերը:

·       Հանձնաժողովի 24.05.2023թ. թիվ 50/2/23 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանարդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Սամվել Նշանի Գևորգյանը Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի Երևան-Արմավիր մայրուղու հատվածում իրականացրել է առևտուր, դրա համար ոչ սահմանված տեղում:

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2023 թվականի մայիսի 24-ին Խոյի համայնքապետարանում հրավիրվել է լսում, որին Սամվելը պատշաճ ներկայացել է:

Հրավիրված վարչական լսումների վերաբերյալ ծանուցումն ուղարկվել է Սամվել Նշանի Գևորգյանին :

Սամվել Աշոտի Մարտիրոսյանը պատշաճ կարգով ծանուցվել  է վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, ներկայացել է վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:

ՀՀ ոստիկանություն Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի  պետ Ա.Ոսկանյանի գրությունը ստանալուց հետո Խոյ համայնքի՝ Վարչական իրավախախտումներ հայտնաբերելու և վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու, գործերը քննելու և վարչական տույժ նշանակելու համար նյութեր նախապատրաստող հանձնաժողովի  կողմից այց է կատարել իրավախախտման վայր։ Այցի ընթացքում պարզվել է, որ Սամվել Նշանի Գևորգյանը ոստիկանության աշխատակցի բանավոր նախազգուշացումից հետո /արձանագրություն կազմելու ժամանակ/, վերացրել է իրավախախտման հետևանքները և չի իրականացնում առևտուր ոչ սահմանված վայրում:

Հիմք ընդունելով վերոգրյալը, հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, որպես մեղմացնող հանգամանք  պատասխանողի կողմից իրավախախտման հետևանքները կամավոր վերացնելը, ինչպես նաև հիմք ընդունելով վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել են և ներկայացվել են համայնքի ղեկավարին: 

Վարչական ակտ ընդունելու իրավական հիմքերը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162 հոդվածի 1-ին մասի համաձայն ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով՝ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:

<<Առևտրի և ծառայությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ առևտրի իրականացման վայրի տեսակներն են` առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը:

Նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց թույլատրվում է առքուվաճառք իրականացնել միայն գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, ավտոտրանսպորտային միջոցների շուկաներում, կենդանիների շուկաներում և տոնավաճառներում (վերնիսաժներում): Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց արգելվում է իրականացնել վաճառք սույն օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ մասերի, 14-րդ մասի «ա» և «բ» ենթակետերով նշված ապրանքների, ինչպես նաև համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նախազգուշացումը: Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:

Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք նշված չեն օրենսդրության մեջ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ մասի համաձայն` վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`

1) մեղավորի անկեղծ զղջումը.

2) իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը.

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով,  23-րդ,  25-րդ,  32-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, <<Առևտրի և ծառայությունների մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 1-ին  մասով  և  <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․Սամվել Նշանի Գևորգյանի նկատմամբ նշանակել վարչական տույժ` նախազգուշացման ձևով:

2.     Նախազգուշացնել Սամվել Նշանի Գևորգյանին ՝ որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝  առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ:

3. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի  տեղեկագրերում հրատարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner