Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։
2․Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի կարգապահական ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 904-Ա որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։