Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով , հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Խոյ համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հովտամեջ գյուղի վարչական տարածքում գտնվող թիվ 3 0,002 հա մակերեսով, բնակավայրերի նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> փակ բաժնետիրական ընկերությանը։
|