Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ, 50-րդ կետերով և հիմք ընդունելով Գոռ Արմենի Արտեմյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում գտնվող 04-052-0019-0025 կադաստրային ծածկագրի հողամասից կատարել գույքիբաժանում, նրանից առանձնացված՝ 04-052-0019- ծածկագրի՝ 0,05684 հա հողամասին տալ՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, Ծաղկունք գյուղ, Պ․ Սևակի փողոց թիվ 53 հողամաս հասցեն, իսկ 04-052-0019- ծածակագրի 0,05316 հա հողամասին տալ՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, Ծաղկունք գյուղ, Պ․ Սևակի փողոց թիվ 53/1 հողամաս հասցե։
2․Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ պետական գրանցման համար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։