Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 722-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հուլիսի 2024 թվականի N 722-Ա

ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի ԹԻՎ 662-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետով, 37-րդ հոդվածի  1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 7-րդ կետով, հիմք ընդունելով Արտակ Միսակի Միսակյանի դիմումը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 

1․ Արտակ Միսակի Միսակյանին  սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրի վարչական տարածքում գտնվող 04-021-0201-0013 կադաստրային ծածկագրով 0,4004 հա գյուղատնտեսական նշանակության ցածրարժեք՝ այլ հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգի հողատեսքի։

2․ Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 11-ի <<Ցածրարժեք հողատեսքը  ավելի բարձրարժեք հողատեսքի փոխադրելու վերաբերյալ>> N 662-Ա որոշումն։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner