Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 170-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Խոյ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2023 թվականի N 170-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՂԱՎՆԱՏԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԱԳԱԾԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ՀԱՅԹԱՂԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԳԵՂԱԿԵՐՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԽՈՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԽՈՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 94-Ա ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 120-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելուվ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, 81-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի և 64-րդ հոդվածի 1-ին մասերով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  9-րդ, 14-րդ հոդվածի 2-րդ մասի ը կետով և 24-րդ հոդվածով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելովՀայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Աղավնատան բժշկական ամբուլատորիա», Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Շահումյանի բժշկական ամբուլատորիա», Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արշալույսի բժշկական ամբուլատորիա», Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արագածի բժշկական ամբուլատորիա», Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Հայթաղի բժշկական ամբուլատորիա», Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Գեղակերտի բժշկական ամբուլատորիա»համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների համապատասխան դրույթները

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

  1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Աղավնատան բժշկական ամբուլատորիա»համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 99.215.838757), Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի«Շահումյանի բժշկական ամբուլատորիա»համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 99.215.1061612), Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի«Արշալույսի բժշկական ամբուլատորիա»համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 99.215.840671), Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արագածի բժշկական ամբուլատորիա»համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 99.215.839078), Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Հայթաղի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 99.215.841945) և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի«Գեղակերտի բժշկական ամբուլատորիա»համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 99.215.839488) միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի«Խոյի բժշկական ամբուլատորիա»համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
  2. Սահմանել, որ՝

1)     Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Աղավնատան բժշկական ամբուլատորիա», Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Շահումյանի բժշկական ամբուլատորիա», Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի«Արշալույսի բժշկական ամբուլատորիա», Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի«Արագածի բժշկական ամբուլատորիա», Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի«Հայթաղի բժշկական ամբուլատորիա»և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի«Գեղակերտի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի«Խոյի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն է  և վերջինիս  են անցնում միաձուլված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտերին համապատասխան.

2)     Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Խոյի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան համայնքի բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացումն է.

3)     Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Խոյի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են՝

ա. Բնակչության առողջության պահպանումը և բարելավումը

բ.  Առողջ ապրելակերպի քարոզչությունը

գ. Հիվանդությունների կանխարգելումը

դ.Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը

4)     Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Խոյի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված մարմինը Խոյ համայնքի ղեկավարն է՝ հետևյալ լիազորություններով՝

ա. Կազմակերպության կանոնադրությամբ և օրենքով սահմանված կարգով իրականացնում է կազմակերպության կառավարման մարմինների ձևավորումը, նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, ըստ անհրաժեշտության՝ հանդես է գալիս հիմնադրի անունից.

բ. Վերահսկողություն է իրականացնում կազմակերպության գործունեության նկատմամբ.

գ. Կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

դ. Լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները, քննում դրա գործունեության վերստուգման արդյունքները.

ե. Վերահսկողություն է իրականացնում կազմակերպության ամրացված համայնքային սեփականության օգտագործման և պահպանման նկատմամբ.

զ. Հիմնադրի որոշմամբ՝ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

է. Հաստատում է կազմակերպության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

ը. Իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

3. Խոյ Համայնքի ղեկավարին՝

      1) Սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի«Խոյի բժշկական ամբուլատորիա»համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց  օգտագործման իրավունքով հանձնվող գույքի կազմը, արժեքը, հաստաել միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտերը:

      2)  Սույն կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատանքները կատարելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել միաձուլվող կազմակերպությունների գործունեության դադարման և միաձուլման արդյունքում ստեղծվող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի«Խոյի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը, գույքի հանձնման և ընդունման աշխատանքները, հաստատել գույքի հանձնման-ընդունման ակտերը:       

4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Խոյի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը համաձայն հավելվածի:

5 Ուժը կորցրած ճանաչել Խոյ համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի անունից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Շահումյանի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ը, ՀՀ Արմավիրի մարզի Արագածի բժշկական ամբուլատորիա համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունը, ՀՀ Արմավիրի մարզի «Աղավնատան» բժշկական ամբուլատորիա համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունը,«Հայթաղի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունը, «Արշալույսի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունը, «Գեղակերտի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունը միամիաձուլման ձևով վերակազմակերպելու եվ վերակազմավորված ՀՈԱԿ-ը անվանելու մասին» թիվ 94-Ա և Խոյ համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերիի 11-ի « Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Խոյի բժշկական ամբուլատորիա»համայնքային ոչ առեվտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու ևգույքն ամրացնելու մասին» թիվ 120-Ա որոշումները:

  6 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


Կողմ -11

ԱՍԱՏՐՅԱՆ ՀՐԱՅՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆՆԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԿ

ԵՆԳԻԲԱՐՅԱՆ ԼԻԼԻԹ

ՄԵԽԱԿՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ՅԱՅԼՈՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԿ

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՌԱՊՅԱՆ ԼԻԶԱ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner