Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի 2022 թվականի հուլիսի 11-ի ԵՆ-1107/1026 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի համայնքների միությանը հատկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի 2022 թվականի տարեկան անդամավճարը՝ 309640 /երեք հարյուր ինը հազար վեց հարյուր քառասուն/ ՀՀ դրամի չափով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |