ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանս, ուսումնասիրելով Սուրեն Սամվելի Հարությունյանի, Շուշան Մելսիկի Հարությունյանի, Լիլիթ Սամվելի Հարությունյանի, Նելլի Սամվելի Հարությունյանի, Հուրիկ Սուրենի Հարությունյանի նկատմամբ հարուցված թիվ 45/25 վարչական վարույթի նյութերը, պարզեցի՝
Սուրեն Սամվելի Հարությունյանը, Շուշան Մելսիկի Հարությունյանը, Լիլիթ Սամվելի Հարությունյանը, Նելլի Սամվելի Հարությունյանը, Հուրիկ Սուրենի Հարությունյանը /ՀՀ Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․ Գեղակերտ, Մաշտոցի փողոց 105 տուն/, հանդիսանալով հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտներ, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չեն կատարել հարկեր վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Խոյի համայնքապետարանի աշխատակազմի Բյուջետային մուտքերի ապահովման բաժնի կողմից 2025 թվականի փետրվարի 3-ին «Վեկտոր Պլյուս» և E-community ծրագրերից ստացված տեղեկանքների հիման վրա Խոյի համայնքապետարանը 2025 թվականի ապրիլի 29-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցել է վարչական վարույթ:
Սուրեն Սամվելի Հարությունյանին, Շուշան Մելսիկի Հարությունյանին, Լիլիթ Սամվելի Հարությունյանին, Նելլի Սամվելի Հարությունյանին, Հուրիկ Սուրենի Հարությունյանին«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1-րդ հոդվածով սահմանված կարգով պատշաճ կերպով ծանուցվել է վարչական վարույթի հարուցման մասին՝ ծանուցումն ուղարկվել է /հիմք՝ 30 ապրիլի 2025 թվական․ թիվ 45 ծանուցումը/: Վերջիններիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 3-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Սուրեն Սամվելի Հարությունյանը, Շուշան Մելսիկի Հարությունյանը, Լիլիթ Սամվելի Հարությունյանը, Նելլի Սամվելի Հարությունյանը, Հուրիկ Սուրենի Հարությունյանը՝ սահմանված կարգով պատշաճ կերպով ծանուցվելուց հետո չեն ներկայացրել պնդում լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Հիմք ընդունելով գույքային հարկերի հաշվառման համակարգ հանդիսացող «Վեկտոր Պլյուս» և E-community ծրագրերից ձեռք բերված տվյալները՝ Սուրեն Սամվելի Հարությունյանը, Շուշան Մելսիկի Հարությունյանը, Լիլիթ Սամվելի Հարությունյանը, Նելլի Սամվելի Հարությունյանը, Հուրիկ Սուրենի Հարությունյանը չեն կատարել ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղում գտնվող, իրենց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի հարկային պարտավորությունները, որի հետևանքով 2025 թվականի փետրվարի 3-ի դրությամբ գոյացել է՝ ընդամենը 205530 /երկու հարյուր հինգ հազար հինգ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ հողի հարկի և անշարժ գույքի հարկի հարկային պարտավորություն։
ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղում գտնվող 04-087-0052-0013 /0․101 հա/ կադաստրային ծածկագրով բնակելի կառուցապատման հողամասի, 04-087-0131-0022 /0․37 հա/ և 04-087-0131-0023 /0․28 հա/ կադաստրային ծածկագրերով ջրովի վարելահողերի ընդհանուր պարտքը կազմում է՝ 205530 /երկու հարյուր հինգ հազար հինգ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ, որից 2020 թվականը ներառյալ՝ 109422 /հարյուր ինը հազար չորս հարյուր քսաներկու/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 79709 /յոթանասունինը հազար յոթ հարյուր ինը/ ՀՀ դրամ, տույժ՝ 29713 /քսանինը հազար յոթ հարյուր տասներեք/ ՀՀ դրամ և 2021-2024 թվականը ներառյալ՝ 96108 /իննսունվեց հազար հարյուր ութ/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 80248 /ութսուն հազար երկու հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ, տույժ՝ 15860 /տասնհինգ հազար ութ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ։
Սուրեն Սամվելի Հարությունյանը, Շուշան Մելսիկի Հարությունյանը, Լիլիթ Սամվելի Հարությունյանը, Նելլի Սամվելի Հարությունյանը, Հուրիկ Սուրենի Հարությունյանը ծանուցումն ստանալուց հետո կատարել են48994 /քառասունութ հազար ինը հարյուր իննսունչորս/ ՀՀ դրամ անշարժ գույքի հարկի վճարում։
Արդյունքում՝ համաձայն 2025 թվականի մայիսի 26-ի E-community ծրագրից տեղական հարկերի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքների՝ 04-087-0052-0013 /0․101 հա/ կադաստրային ծածկագրով բնակելի կառուցապատման հողամասի, 04-087-0131-0022 /0․37 հա/ և 04-087-0131-0023 /0․28 հա/ կադաստրային ծածկագրերով ջրովի վարելահողերի հողի հարկի և անշարժ գույքի հարկի գծով պարտավորությունները կազմում են ընդամենը՝ 167379 /հարյուր վաթսունյոթ հազար երեք հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամ, որից 2020 թվականը ներառյալ՝ 109422 /հարյուր ինը հազար չորս հարյուր քսաներկու/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 79709 /յոթանասունինը հազար յոթ հարյուր ինը/ ՀՀ դրամ, տույժ՝ 29713 /քսանինը հազար յոթ հարյուր տասներեք/ ՀՀ դրամ և 2021-2024 թվականը ներառյալ՝ 57957 /հիսունյոթ հազար ինը հարյուր հիսունյոթ/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 46602 /քառասունվեց հազար վեց հարյուր երկու/ ՀՀ դրամ, տույժ՝ 11355 /տասնմեկ հազար երեք հարյուր հիսունհինգ/ ՀՀ դրամ։
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
ՀՀ հարկային օրենսգրքի /այսուհետ Օրենսգիրք/ 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են տեղական հարկեր, որոնց տեսակներն են` անշարժ գույքի հարկը և փոխադրամիջոցների գույքահարկը:
Օրենսգրքի 224-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար ՀՀ հարկային օրենսգրքի 45-րդ գլխով սահմանված կարգով ՀՀ համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք…
Օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը` հողամասերը և (կամ) դրանց բարելավումները (հողամասերում կառուցված ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները կամ կառույցները…
Օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի հաշվառումը` Կառավարության սահմանած կարգով անշարժ գույքի հարկի վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքումը), վճարման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև հարկային վարչարարությունը:
Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի տարեկան գումարները անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը:
Օրենսգրքի 397-րդ հոդվածի համաձայն՝ հարկային իրավախախտում է համարվում հարկ վճարողի կամ հարկային գործակալի հակաիրավական այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար Օրենսգրքով և (կամ) վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված է հարկային պատասխանատվություն:
Օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ավարտված հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հարկային պարտավորությունները 2018 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում և ենթակա են կատարման մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում: Նույն հոդվածի 1.1-րդ մասի համաձայն՝ մինչև օրենսգրքի 11-րդ և 12-րդ բաժիններն ուժի մեջ մտնելն ավարտված հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ գույքահարկի և հողի հարկի գծով հարկային պարտավորությունները 2021 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում և ենթակա են կատարման մինչև օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում:
Հարկային պատասխանատվությունը իրավական պատասխանատվության ինքնուրույն տեսակ է, որն ուղղված է պետության ֆինանսական կայունության և ֆինանսական շահերի ապահովմանը՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները խախտելու հետևանքով պետությանը պատճառված նյութական վնասի լրիվ ծավալով հատուցման, հարկային իրավախախտում կատարած հարկ վճարողի նկատմամբ լրացուցիչ պարտավորություն սահմանելու, ինչպես նաև նրան հարկային պարտավորության անհապաղ կատարումը պարտադրելու և հետագա հարկային իրավախախտումները կանխարգելելու միջոցով:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը․․․։
«Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 01․01․2021) 8-րդ հոդվածի համաձայն՝ եթե հողի հարկով հարկվող օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա հողի հարկի` սույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն:
Նույն օրենքի 12-րդ հոդվածը սահմանում է՝ հողի հարկի հաշվարկման համար հիմք են հանդիսանում հողի սեփականության, մշտական կամ ժամանակավոր օգտագործման իրավունքը հիմնավորող փաստաթղթերը:
«Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ հողի հարկի չափը կապված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձևով, որը վճարվում է տարվա համար: Սույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը: Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության հողերի (ներառյալ բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված, տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերը) համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է դրանց կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի 15 տոկոսի չափով:
«Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին, 16-րդ հոդվածի համաձայն՝ ֆիզիկական անձինք հողի հարկի տարեկան գումարը սույն հոդվածով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում երկու հավասար մասերով, մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը (ներառյալ)։
Հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե։
Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի գումարի 0,15 տոկոսի չափով։ Նշված չափերով օրական տույժերը կիրառվում են, եթե հարկային օրենսդրությամբ ավելի նվազ չափ սահմանված չէ:
Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չմուծված հարկի գումարների (այդ թվում նաև հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալի կողմից չվճարված), հարկերի կանխավճարային մուծումների գումարների, ստուգման արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկվող օբյեկտի գծով հարկի գումարի նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:
ՀՀ հարկային օրենսգրքի (ուժի մեջ է մտել 01.01.2018 թվականին) մինչև 14.05.2020 թվականը գործող խմբագրությամբ 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված տույժը կիրառվում է ժամանակին չմուծված հարկի գումարի (այդ թվում՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված դեպքերում` հարկային գործակալի կողմից չվճարված), հարկերի կանխավճարային գումարների, հարկային հսկողության արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկի գումարի նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը։ Նույն մասի 4-րդ կետի համաձայն՝ տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասով, ՀՀ հարկային օրենսգրքի 6-րդ, 224-րդ, 225-րդ, 226-րդ, 227-րդ, 236-րդ, 397-րդ հոդվածներով, 447-րդ հոդվածի 1-ին և 1.1-րդ մասերով, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-4-րդ, 8-րդ, 12-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածներով, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 34-րդ հոդվածով, 38-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Սուրեն Սամվելի Հարությունյանից, Շուշան Մելսիկի Հարությունյանից, Լիլիթ Սամվելի Հարությունյանից, Նելլի Սամվելի Հարությունյանից, Հուրիկ Սուրենի Հարությունյանից՝ հօգուտ ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր՝ 167379 /հարյուր վաթսունյոթ հազար երեք հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամ, որից 2020 թվականը ներառյալ՝ 109422 /հարյուր ինը հազար չորս հարյուր քսաներկու/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 79709 /յոթանասունինը հազար յոթ հարյուր ինը/ ՀՀ դրամ, տույժ՝ 29713 /քսանինը հազար յոթ հարյուր տասներեք/ ՀՀ դրամ և 2021-2024 թվականը ներառյալ՝ 57957 /հիսունյոթ հազար ինը հարյուր հիսունյոթ/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 46602 /քառասունվեց հազար վեց հարյուր երկու/ ՀՀ դրամ, տույժ՝ 11355 /տասնմեկ հազար երեք հարյուր հիսունհինգ/ ՀՀ դրամ։
2. Մինչև 2020 թվականը ներառյալ հողի հարկի հաշվարկված ապառքը և տույժերը վճարել Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի 9003251880044 հաշվեհամարին, 2021-2024 թթ․ ներառյալ՝ 900325005925 հաշվեհամարին։
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Խոյ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի միջոցով: