Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 2024F6AWPG, ծածկագիրը և հիմք ընդունելով Աբրահամ Մելիքի Մարգարյանի, Հեղինե Ժորայի Արամյանի, Գերասիմ Աբրահամի Մարգարյանի և Մելինե Աբրահամի Մարգարյանի դիմումը՝ իրենց պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղի Արագածի փողոց 58 բնակելի տուն հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Օրինականացնել քաղաքացիներ Աբրահամ Մելիքի Մարգարյանին, Հեղինե Ժորայի Արամյանին, Գերասիմ Աբրահամի Մարգարյանին և Մելինե Աբրահամի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղի Արագածի փողոց 58 բնակելի տուն հասցեում գտնվող/իրավունքի պետական գրանցման վկայականի N 05032013-04-0438/ 04-046-0002-0019 կադաստրային ծածկագրով 0,075 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված ընդամենը 161,5 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունները, / 110,5 քմ մակերեսով բնակելի տուն նկուղ, կառուցված՝ ըստ ԿԳ., 36,7 քմ մակերեսով անասնաշենք, կառուցված՝ ըստ ԿԳ., 12,0 քմ մակերեսով անասնաշենք, կառուցված՝ 2017թ., և 2,3 քմ մակերեսով զուգարան, կառուցված՝ 2016թ., ինչպես նաև առկա ինքնակամ բացված 1 պատուհանը։
2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է 141151 /մեկ հարյուր քառասունմեկ հազար հարյուր հիսունմեկ/ ՀՀ դրամ։
3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը Աբրահամ Մելիքի Մարգարյանը /անձնագիր՝ AL0600281, տրված 29.01.2024թ, 057–ի կողմից/, Հեղինե Ժորայի Արամյանը /անձնագիր՝ AX0480374, տրված 18.09.2024թ, 057–ի կողմից/,Գերասիմ Աբրահամի Մարգարյանը / նույնականացման քարտ 012079380, տրված 28.09.2020թ, 029–ի կողմից/ և Մելինե Աբրահամի Մարգարյանը /անձնագիր՝ AX0440201, տրված 22.08.2024թ, 048–ի կողմից/պետք է 60-օրյա ժամկետում վճարի Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ է 141151 /մեկ հարյուր քառասունմեկ հազար հարյուր հիսունմեկ/ ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: