Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N153-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղում գործող «ԱՐՇԻՆ-1» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար՝ Արմեն Եղիշյանի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 14-ին ներկայացրած հայտը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել «ԱՐՇԻՆ-1» ՍՊԸ-ին Խոյ համայնքի Արշալույս գյուղի 36 փողոց 3 հասցեում գտնվող հիմնական շինությունում/կադաստրային ծածկագիր 04-021-0094-0032/ տեղադրելու արտաքին գովազդ՝ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար:
2.Խոյի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնին՝ անհատ ձեռնարկատեր Արմեն Եղիշյանին տալ համապատասխան թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: